Բաժիններ՝

Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հեղուկ գազի վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, քաղաքացու դիմումի հիման վրա, ՀՀ Կոտայքի մարզի, Արզնի համայնքի, Երևան–Սևան մայրուղի 6/1-ում գործող, «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում հեղուկ գազի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930