Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն․ ձերբակալվել է 4 անձ

Կոտայքի մարզի պարեկներն ապրիլի 18-ին ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով Կոտայքի մարզի Կարենիս գյուղի մոտից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին են ներկայացրել չորս քաղաքացու։

Նույն օրը ժամը 11-ի հատվածում պարեկները նկատել էին, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության հատկացված հողատարածքի սահմաններից դուրս՝ մոտ 300 մետր դեպի Չարենցավան քաղաք, առանց լիցենզիայի, հատուկ տեխնիկայով իրականացվում են քանդման աշխատանքներ, և հումքը բեռնատարներով տեղափոխվում ու լցվում է աղացի մեջ։

Հատուկ տեխնիկայի և երեք բեռնատարների վարորդները ապօրինի հանքարդյունաբերությամբ զբաղվելու կասկածանքով ձերբակալվել են։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Չարենցավանի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930