ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարը իր հրաժարականի մասին իմացել է սոցիալական ցանցերից
ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար Ջոն Ֆելանը իր հրաժարականի մասին իմացել է Х սոցիալական ցանցում արված գրառման միջոցով, այլ ոչ պաշտոնապես, հայտնում է ամերիկացի լրագրող Լորա Լումերը՝ հղում անելով աղբյուրին։
Պենտագոնը նախկինում հայտարարել էր Ֆելանի հրաժարականի մասին։ Նախարարի ազատումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ շարունակվող ռազմածովային շրջափակման ֆոնին։
«Ֆելանը պաշտոնապես չի տեղեկացվել իր ազատման մասին, այդ մասին նա պարզել է Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելլի կողմից Х սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությայն միջոցով»,- գրել է Լումերը Х սոցիալական ցանցի իր էջում:
Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ Ֆելանը տարաձայնություններ է ունեցել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի հետ։ Նշվել է նաև, որ նա, իբրև թե, լավ հարաբերություններ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։



