Թուրքիան մեծացրել է արևից և քամուց ստացվող էներգիայի ծավալները

Բրիտանական «Ember» ուղեղային կենտրոնի հրապարակած «էլեկտրաէներգիայի գլոբալ տեսություն 2026» զեկույցի համաձայն՝ Թուրքիան 2025-ին կարողացել է զգալի ավելացնել արևային էներգիայի արտադրական հզորությունը՝ այդ համատեքստում դառնալով 7-րդ երկիրը, որն ամենամեծ աճն է ունեցել բնագավառում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Առաջատար երկրների շարքում են նաև Չինաստանը, ԱՄՆ-ն և Հնդկաստանը, որոնց հաջորդում են Բրազիլիան, Պակիստանը և Գերմանիան։

Զեկույցում նշվում է նաև, որ արևի և քամու էներգիան միասին կազմել են երկրի էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 22%-ը՝ գերազանցելով համաշխարհային միջինը՝ 17% ցուցանիշը, իսկ ածուխը 34% մասնաբաժնով շարունակում է մնալ էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրը։

Ուղեղային կենտրոնի համաձայն՝ այս ամենին զուգահեռ հիդրոէներգետիկ արտադրությունը Թուրքիայում նվազել է․ Թուրքիան Բրազիլիայից հետո 2-րդն է նվազման ծավալով՝ շուրջ 18 տերավատ/ժամ կրճատմամբ։ Կորուստը փոխհատուցվել է բնական գազով, ինչը հանգեցրել է տարեկան միջինում 1.8 միլիարդ դոլարի լրացուցիչ գազի ներմուծման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930