«Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան
Արմեն հովասափյանը գրում է. «Վերջին շրջանում իշխող խմբակի խոսույթի առանցքային դրվագներից մեկը կապված է Հայոց ցեղասպանության վերաբերյալ լատենտ ու հակահայկական մոտեցումների հետ։ Փաշինյանն իր խոսքում ակնհայտ պրոթուրքական թեզերի հերթական գեներացիան է անում՝ Քոչարյան Անդրանիկի բերանով անգամ ակնարկելով ցեղասպանված անձանց ինքնությունը ճշտելու և տվյալները կոնկրետացնելու մասին ցնդաբանություն տիրաժավորելով։ Ավելին, Նիկոլն իր խոսքում մի քանի անգամ շեշտել է, որ «պետք է փոխվի ցեղասպանության վերաբերյալ խոսույթը, քանի որ նման դիսկուրսը ծնում է նմանօրինակ մոտեցումներ»։
Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում, որ ցեղասպանությունը չի կարող դառնալ հայ ժողովրդի համար օրակարգային, և դրա մասին տարիներով խոսելը մեզ ոչ մի տեղ չի տարել, իսկ այն պետությունները, որոնք ճանաչել են այդ համամարդկային ողբերգությունը, դա արել են իրենց իսկ շահերից ելնելով։ Սա է Փաշինյանի բուն ասելիքը, իսկ Սահմանադրության փոփոխության առանցքային դրվագները ուղղակի բխում են նշված թեզից։
Ապրիլի 24-ին ընդառաջ, հասկանալով, որ ցեղասպանության հուշահամալիրի վերականգնման հետ կապված բավական լուրջ մտահոգություններ կան, և որ մարդիկ հնարավոր է այս հանգամանքի հետ կապված սուր ու կոշտ մոտեցումներ դրսևորեն, ձևական քայլ արեց․ անձամբ գնաց համալիր, տեսավ կատարված աշխատանքը և հայտարարեց, որ աշխատանքներն այս փուլում ավարտված են։ Ի դեպ՝ ես լուրջ կասկածներ ունեմ, որ հունիսի 7-ին, Աստված մի արասցե, սրա վերարտադրությունից հետո, այդ համալիրն իր կարգավիճակով ու տրամաբանությամբ ամբողջովին փոխվելու է, ավելին՝ փակվելու է նաև ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Հիմա գլխավորի մասին․ իմ խորին համոզմամբ՝ Ապրիլի 24-ին, որպես կանոն ցուցադրվող ֆիլմերը՝ «Կարոտ»-ը, «Նահապետ»-ը, «Մայրիկ»-ը, «Ձորի Միրո»-ն, «Արարատ»-ը, «Արամ»-ը և մյուս հայտնի կոթողային գործերը կդադարեն ցուցադրվել, քանի որ կհամարվեն ԳլավԼիտի կողմից պարտադրված արտադրություններ և իրենց մեջ ատելություն ու հակակրանք են սերմանում «թուրք բարեկամների» հանդեպ։ Ավելին, Նիկոլը կհայտարարի, որ այդ ֆիլմերով չի կարելի սերունդներ դաստիարակել, որ դրանք ստեղծվել են կայսրության շահերը սպասարկելու նպատակով, չեն բխում «Իրական Հայաստանի» փաշինյանական օրակարգի տրակտատների շահերից և ուղղակի պետք է չցուցադրվեն։ Դե Հանրայինն էլ գլխահակ անելու է:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր հայ, երբ կմտնի քվեախցիկ»:




