Կուրիլյան կղզիների մոտ գրանցվել է 7.4 մագնիտուդով երկրաշարժ
Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանը հայտնել է, որ Սախալինի մարզի Կուրիլյան կղզիների ափերի մոտ տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ։
Սեյսմիկ իրադարձությունը գրանցվել է ապրիլի 20-ին, տեղական ժամանակով ժամը 18:52-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 10:52-ին)։ Երկրաշարժը տեղի է ունեցել մոտավորապես 12 կմ խորության վրա։
Նախնական տվյալներով՝ Կուրիլյան կղզիներում որևէ նկատելի ցնցման մասին հաղորդագրություններ չեն եղել։



