Օրբանի հեռանալուց հետո Իսրայելը կարող է հայտնվել ԵՄ պատժամիջոցների վտանգի տակ

Վիկտոր Օրբանի՝ Հունգարիայի վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Իսրայելը կարող է բախվել Եվրամիության կողմից պատժամիջոցների, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին և պաշտոնյաներին։

Պարբերականը հիշեցնում է, որ փետրվարին Օրբանը արգելափակել էր Արևմտյան ափին իսրայելցի բնակիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը, չնայած այն հանգամանքին, որ ԵՄ 27 անդամ պետություններից 26-ը կողմ էին քվեարկել:

«Երբ (Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդը – խմբ.) Պետեր Մագյարը… դառնա վարչապետ, այս պատժամիջոցները, հավանաբար, ուժի մեջ կմտնեն»,- գրում է հրատարակությունը։

ԵՄ աղբյուրը հրատարակությանը հայտնել է, որ ապրիլի սկզբին Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների շարքը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ, ստիպել է Բրյուսելին վերանայել իր վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ։

«Դա Իսրայելին արժեցավ մի քանի ընկերների կորուստ»,- ասել է աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930