«Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար․ Ֆիդան

Անկարան հույս ունի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի արագ ստորագրման։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

«Թուրքիան հույս ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի արագ ստորագրման»,-նշել է նա։

Ֆիդանի խոսքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն ունի տնտեսական օգուտներ։

«Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման գործում չափազանց կարևոր է։ Քանի որ Հարավային Կովկասում կայունությունը կարևորագույն նշանակություն ունի այս միջանցքի անվտանգության համար։ Զանգեզուրի միջանցքը շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար։ Մենք նաև համագործակցում ենք Եվրամիության հետ այս հարցի շուրջ։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան հասնելուն», – հավելել է թուրք նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930