Իրանը հայտարարել է` ոչ մի դեպքում չի փոխանցի իր հարստացված ուրանը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է՝ Իրանի կողմից հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարը անընդունելի է։
«Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- ընդգծել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը. հաղորդում է Pars Today-ը։



