Բաժիններ՝

Մյանմայի նախկին նախագահը համաներմամբ ազատ է արձակվել

Մյանմայի նախկին նախագահ Վին Մյինը համաներմամբ ազատ է արձակվել հանրապետության ղեկավարի հրամանագրին համապատասխան: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

2021 թ. փետրվարին Վին Մյինն իշխանությունից հեռացվել էր զինվորականների կողմից, որոնք հայտարարել էին 2020 թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում զանգվածային կեղծումների մասին՝ հօգուտ «Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի»: Մյինին առաջադրվել էին մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ կոռուպցիայի համար: Վին Մյինը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման ութ գործով: 2023 թ. օգոստոսին նա ներում է ստացել մեղադրանքի երկու կետով, և նրա բանտարկության ժամկետը կրճատվել է չորս տարով՝ մինչև ութ տարի:

Մյանմայի նախագահ Մին Աուն Հլայնն ապրիլի 17-ին, երկրում լուսնաարեգակնային տոմարով Նոր տարվա առթիվ հայտարարել է համաներում, որը վերաբերել է ավելի քան 4500 բանտարկյալի։ Հլայնը նաև մեղմացրել է դատապարտյալների պատիժները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930