Թուրքիան սահմանափակումներ կմտցնի հեռուստասերիալներում

Վերջին օրերին Թուրքիայում դպրոցների վրա իրականացված երկու զինված հարձակումից հետո իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Իրավապահները հայտարարել են, որ դեպքերի վերաբերյալ սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն տարածելու համար հայտնաբերվել է 174 անձ, որոնցից 127-ը ձերբակալվել են, իսկ ավելի քան 1100 ինտերնետային հասցե արգելափակվել է։ Հասարակական մեծ արձագանքի ֆոնին փոփոխություններ են սկսվել նաև մեդիա ոլորտում։

Թուրքիայի հասարակության վրա մեծ ազդեցություն են թողնում կրիմինալ բնույթի հեռուստասերիալները։ Բացի այդ, վիճակագրական տվյալներով, վերջին տարիներին ամենաշատ դիտելիությունն ունեն հենց այս ժանրի ֆիլմերը։ Ուստի, հեռուստասերիալներում կրճատվելու են բռնության տեսարանները, իսկ մի շարք ընկերություններ հայտարարել են, որ այլևս չեն գովազդելու նման բովանդակություն։ Արդյունքում՝ մի շարք սերիալներ հանվել են եթերից կամ ենթարկվելու են սցենարային փոփոխությունների։

Մասնագետների գնահատմամբ՝ տեղի ունեցածը ոչ միայն անվտանգության, այլև տեղեկատվական և մշակութային քաղաքականության վերանայման պատճառ է դարձել։

Հիշեցնենք, որ Շանլըուրֆա նահանգի դպրոցում կրակոցներ էին հնչել ապրիլի 14-ին, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 15-ին՝ Քահրամանմարաշում: Քահրամանմարաշում տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել էր 9 մարդ, այդ թվում՝ ուսուցիչ և աշակերտ, իսկ Շանլըուրֆայում՝ տասնյակ մարդիկ վիրավորվել։ Երկու դեպքում էլ հարձակվողները ինքնասպան էին եղել։ Հարձակումներից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ դպրոցների անվտանգության վերաբերյալ ընդլայնված քննարկում էր կազմակերպել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930