Միացյալ Նահանգները 13 հազար հատուկ ԱԹՍ-ներ են գնել Իրանի հետ հակամարտության սկսվելուց հետո

ԱՄՆ զինված ուժերը Իրանի հետ պատերազմում ներգրավվելուց հետո գնել են Merops տեսակի 13 հազար անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվում են հակառակորդի հրթիռները կամ թռչող սարքերը «որսալու» համար. այս մասին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հարցերով կոմիտեում լսումների ընթացքում հայտնել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դանիել Դրիսկոլը։

«Հակամարտության սկսվելուց մոտավորապես 8 օր անց կարողացանք ձեռք բերել այն, ինչի մասին խոսել էր Լանիվը (խմբ․ ԱՄՆ ԶՈւ ցամաքային զորքերի շտաբի պետի տեղակալ Քրիստոֆեր Լանիվը)՝ այդ 13 հազար Merops անօդաչու թռչող սարքերը, որոնք պարզապես անհավանական են։ Հիմա դրանց մեկ հատը արժե մոտ 15 հազար դոլար։

Ենթադրում ենք, որ արտադրության ծավալների աճին զուգահեռ դրանց գինը կնվազի՝ իջնելով 10 հազար դոլարից ցածր, և մենք կկարողանանք խոցել իրանական Shahed անօդաչու թռչող սարքերը, որոնց գինը 30-50 հազար դոլար է։ Սա պարզապես հիանալի է, քանի որ մեզ դնում է արժեքի կորի ճիշտ հատվածում»,- նշել է Դրիսկոլը։

Merops-ը ԱԹՍ-ներին հակազդելու համակարգ է, որը մշակում է կալիֆոռնիական Project Eagle ընկերությունը։ Այն նախատեսված է Shahed-ի կարգի՝ ավելի խոշոր  անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։ Merops-ը առաջին անգամ օգտագործել են Ուկրաինայի զինված ուժերը՝ 2024 թվականին։ Այս համակարգերն իրենց արևելյան սահմաններին տեղակայում են Լեհաստանը և Ռումինիան, իսկ Դանիան հայտարարել է գնելու մտադրության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930