ԵՄ-ից Վրաստան այցելուների թիվն առաջին եռամսյակում աճել է 30%-ով

2026 թվականի առաջին եռամսյակում Եվրամիությունից և Մեծ Բրիտանիայից այցելությունների թիվն աճել է 30%-ով՝ հասնելով 96 հազար 226-ի: Եվրամիության մասնաբաժինն ընդհանուր այցելուների թվի հաշվով դեռևս ցածր է և կազմում է 8%: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Տուրիզմի ազգային վարչության հաղորդմամբ՝ Եվրամիության երկրներից ավանդաբար ամենաշատ այցելությունները եղել են Գերմանիայից՝ ընդհանուր 14 հազար 51: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է գրեթե 38%: Հաջորդը Լեհաստանն է՝ 13 հազար 651 այցելությամբ. տարեկան աճը կազմում է 34%: Երրորդ տեղում Մեծ Բրիտանիան է, որտեղից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իրականացվել է 9479 այցելություն, տարեկան կտրվածքով աճը գրեթե 46% է: Չորրորդ տեղում Իտալիան է՝ 7117 այցելությամբ. տարեկան աճը հասնում է 71%-ի: Հինգերորդ տեղը զբաղեցնում է Հունաստանը՝ 7089 այցելությամբ. աճը հասնում է 22%-ի:

2026 թվականի I եռամսյակում Վրաստանում ընդհանուր առմամբ 1 մլն 170 հազար 362 այցեր են եղել, ինչն անցյալ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.2%-ով: Դրանցից 997 հազար 529-ը զբոսաշրջային տիպի այցելություններ են (տարեկան աճը՝ 4%)։ Հատկանշական է, որ մեկօրյա այցելությունները տարեկան կտրվածքով նվազել են գրեթե 41%-ով՝ հասնելով 172 հազար 833-ի:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ամենաշատ այցելությունները եղել են Թուրքիայից՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ այցելությունների թվով առաջատարը Ռուսաստանն էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930