Հայաստանում պարբերաբար հեղափոխության մասին խոսում են տարբեր ուժեր: Ոմանք հետո, իշխանության գալիս, այլ ճանապարհ են ընտրում: Սակայն Հայաստանում հայտնի է մեկ հեղափոխական կուսակցություն` Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Իհարկե, վերջին 15 տարիներին Դաշնակցությունը հեղափոխական է միայն անունով: Գործնականում Դաշնակցությունն այս ընթացքում հասցրել է լինել և իշխանության մաս, հանդես է եկել չափավոր ընդդիմության, բայց ոչ երբեք՝ հեղափոխական դիրքերից:
Այսօր մեր հյուրն է Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: