Ռ-Էվոլյուցիա Թողարկում 1

«Արմենիա» հեռուստատեսության եթերում սկսում ենք «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարը: Ինչո՞ւ «Ռ-Էվոլյուցիա»: Որովհետև հեղափոխական և էվոլուցիոն ճանապարհների երկընտրանքը մեր հասարակությանն ուղեկցում է ավելի քան քսան տարի: Հայաստանում առկա են մի շարք համակարգային, խորքային խնդիրներ, որոնց մասին խոսում են բոլորը: Հայաստանի բոլոր իշխանությունները խոսում են էվոլոցիոն ճանապարհով փոփոխությունների մասին, բոլոր ժամանկաների ընդիմադիրները մեզ համոզում են, որ միակ ճանապարհը հեղափոխությունն է:

Ցավոք, այս բանավեճում հաճախ արժեզրկվում է թե հեղափոխության, թե էվոլյուցիայի գաղափարը: Ի վերջո` ի՞նչ ճանապարհով պետք է ընթանա Հայաստանը` անընդհատ խոստացվող, բայց արդյունք չտվող բարեփոխումների, այսինքն` աստիճանական զարգացման, էվոլոցիո՞ն ճանապարհով, թե՞ մեզ անհրաժեշտ է հեղափոխություն` բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Խոսքը նաև ու գուցե առաջին հերթին մտածողության, արժեքային համակարգի, պատկերացումների, տեսլականների հեղափոխության մասին է:
Մեր հաղորդման նպատակը էվոլուցիայի և ռեվոլուցիայի հակադրությունը չէ: Ճիշտ հակառակը: Մենք փորձելու ենք հեղափոխականների մեջ բացահայտել հակահեղափոխականներին և հակառակը:

Բոլոր հեղափոխությունների շարժիչ ուժը երիտասարդներն են: Բայց Հայաստանում, խախտվել է նաև այս օրինաչափությունը: Այսօրվա մեր հյուրն է, երիտասարդ քաղաքական գործիչ, Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով չնայած երիտասարդ տարիքին մշտապես հանդես է եկել հակահեղափոխականի դիրքերից:

Տեսանյութեր

Լրահոս