ՌԴ-ն հետաքրքրված է ՀԱՊԿ-ին ՀՀ լիիրավ մասնակցությամբ․ Զախարովա

Ռուսաստանը հետաքրքրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի լիիրավ մասնակցությամբ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Կա իրավաբանորեն ձևակերպված համաձայնագիր. անվանեք այն ինչպես կուզեք՝ փոխըմբռնում, որոշում, որը հստակ ցույց է տալիս, որ Երևանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, մենք այլ տարբերակ չենք տեսնում», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ ոչ ոք որևէ այլ որոշում չի կայացրել՝ չնայած բազմաթիվ բանավոր ենթադրություններին։

«Իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանը վերսկսի իր լիիրավ մասնակցությունը մեր համատեղ անվտանգային կառույցի գործունեությանը», – նշել է դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930