Սա աննախադեպ աղետ է. Իսրայելի խորհրդարանական ընդդիմության առաջնորդը՝ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին
Իսրայելի խորհրդարանական ընդդիմության առաջնորդ և «Եշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը Իսրայելի և Իրանի միջև հրադադարը անվանել է աննախադեպ աղետ։
«Մեր ամբողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի եղել։ Իսրայելը նույնիսկ չի մասնակցել մեր ազգային անվտանգության հիմնարար ասպեկտներին վերաբերող որոշումների կայացմանը։ Զինվորականները իրականացրել են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները, հանրությունը ցուցաբերել է ուշագրավ դիմադրողականություն, բայց Նեթանյահուն կրել է քաղաքական պարտություն, ձախողվել է ռազմավարական առումով և չի կարողացել հասնել իր առջև դրված որևէ նպատակի»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը։



