Վրաստանի մասնավոր համալսարաններում ուսումը կթանկանա

BMG լրատվամիջոցը, հիմնվելով Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի 2026 թվականի միասնական ազգային քննությունների վերաբերյալ հրապարակած տեղեկատվական ուղեցույցի վրա, հայտնել է, որ մի շարք մասնավոր համալսարաններում որոշ մասնագիտությունների ուսման վարձը բարձրացել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

  •  Սևծովյան համալսարան- ամերիկագիտության տարեկան վարձը նախորդ տարվա համեմատ ավելացել է 600 լարիով՝ 2590 լարիի փոխարեն դառնալով 3190 լարի։
  • Ալտե– բժշկության ֆակուլտետում ուսման արժեքը 3500 լարիից բարձրացել է մինչև 3950 լարի։
  • Վրաստանի համալսարան- ճարտարապետության տարեկան վարձն ավելացել է 800 լարիով՝ 4200 լարիի փոխարեն դառնալով 5000 լարի։ Նախորդ տարվա համեմատ 1500 լարիով թանկացել է իրավագիտության ֆակուլտետը, որի արժեքն այժմ 5000 լարի է։
  • Կովկասյան համալսարան- մի քանի ուղղություններով գրանցվել է 400-ից 1000 լարիի աճ։ Իրավագիտության ֆակուլտետում տարեկան վարձը 7590 լարիից դարձել է 7990 լարի։ Եվրոպագիտության, սոցիոլոգիայի և անգլիական բանասիրության ուղղություններով վարձը 4590 լարիի փոխարեն դարձել է 4990 լարի։ Տնտեսագիտության ֆակուլտետում վարձը բարձրացել է 1000 լարիով՝ 4990-ից դառնալով 5990 լարի։
  • Սուլխան-Սաբա Օրբելիանիի համալսարան- հանրային կառավարման ֆակուլտետում ուսման արժեքը 2500 լարիից բարձրացել է մինչև 2750 լարի։

Կրթական բարեփոխումների համաձայն՝ պետական համալսարաններում ուսումը կլինի անվճար, իսկ մասնավոր համալսարաններում պետական դրամաշնորհային (գրանտային) ֆինանսավորումը չեղարկվել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930