Կրակոց՝ Էկոնոմիկայի նախարարությունում․ ձախ սրունքի հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել երիտասարդ տղա

Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել  Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները։

Տեղում պարզվել է, որ վիրավորը մոտ 21 տարեկան տղա է, ով ձախ սրունքի հատվածում ստացել է հրազենային վնասվածք՝ կրակոցի հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1-ին բաժին։Այս պահին իրավապահները պարզում են վիրավորի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը 21-ամյա Սուրեն Ռուսյանն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930