Բաժիններ՝

Աբբաս Արաղչի կրկին հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ լինելու լուրերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ստանում է առանց միջնորդների՝ ուղիղ հաղորդագրություններ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆից, սակայն դա չի նշանակում, որ բանակցություններ են ընթանում։ Այս մասին նա խոսել է Al Jazeera-ին տված հարցազրույցում։

«Ինչպես նախկինում, ես Ուիթքոֆից ուղիղ հաղորդագրություններ եմ ստանում, սակայն դա չի նշանակում, որ մենք բանակցությունների մեջ ենք», – ասել է Արաղչին։

Նա նշել է, որ իրանական կողմը չունի վստահություն, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները որևէ արդյունք կտան։ «Վստահության մակարդակը զրոյական է»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։

ԱՄՆ-ի կողմից հնարավոր ցամաքային հարձակման մասին հարցին Արաղչին պատասխանել է. «Մենք սպասում ենք նրանց»։

«Մենք շատ լավ գիտենք ինչպես պաշտպանվել։ Ցամաքային պատերազմում մենք կարող ենք դա անել էլ ավելի լավ։ Մենք լիովին պատրաստ ենք դիմակայել ցանկացած տեսակի ցամաքային հարձակման։ Հուսով ենք, որ նրանք նման սխալ չեն թույլ տա», – ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Իրանի դեմ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ էին սկսել փետրվարի 28-ին՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը, հերքելով մեղադրանքները, սկսել էր պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Օմանը, Բահրեյնը, Իրաքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930