ԱՄՆ-ն շուտով կարող է ցամաքային գործողություն սկսել Իրանում. WSJ

ԱՄՆ զինված ուժերը կարող են շուտով ցամաքային գործողություններ սկսել Իրանում, պնդում է Wall Street Journal-ի լրագրող Ալեքս Ուորդը՝ հղում անելով մի քանի կոնգրեսականների։

«Կոնգրեսում առնվազն երեք հանրապետականներ, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում զինված ուժերի հարցրերով ներկայացուցիչներ, հստակորեն ակնարկում են, որ Իրանում ցամաքային գործողություն է պլանավորվում և այն կարող է շուտով սկսվել»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Fox News-ի լրագրող Ջենիֆեր Գրիֆինը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ բանակի 82-րդ օդադեսանտային դիվիզիայի հրամանատարությունը Մերձավոր Արևելքում տեղակայվելու վերաբերյալ հրաման է ստացել: Սակայն The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Վաշինգտոնը դեռևս որոշում չի կայացրել զորքեր ուղարկելու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031