Թեհրանն ու Իսլամաբադը բանակցություններ են վարել Պակիստանում ԱՄՆ-Իրան հնարավոր հանդիպման մասին լուրերի ֆոնին

Ես խոսել եմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և համերաշխություն հայտնել քաջարի իրանցի ժողովրդին։ Զրույցի մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

«Մենք քննարկել ենք Պարսից ծոցի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և համաձայնության ենք եկել լարվածության թուլացման, երկխոսության և դիվանագիտության անհապաղ անհրաժեշտության հարցում։ Ես վերահաստատել եմ նաև ՝ տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման գործում կառուցողական դեր խաղալու Պակիստանի հանձնառությունը»,- ընդգծել է Շարիֆը։

Axios-ը գրում է, որ այսօր ավելի վաղ իսրայելցի մի  պաշտոնյա հայտարարել է, որ միջնորդ երկրները փորձում են Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում կազմակերպել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031