Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մեկնարկից ի վեր Մերձավոր Արևելքում ավելի քան 52,000 չվերթ է չեղարկվել

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների մեկնարկից ի վեր Մերձավոր Արևելքում ավելի քան 52,000 չվերթ է չեղարկվել։ Այս մասին հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով Cirium վերլուծական ընկերության տվյալները։

Ըստ Cirium-ի տեղեկությունների՝ սա փաստացի կազմում է Մերձավոր Արևելքի հետ կապված շուրջ 98,000 պլանավորված չվերթների ավելի քան կեսը։

Ընդհանուր առմամբ, չվերթների չեղարկումն ազդել է մոտ 6 միլիոն ուղևորի վրա։

Տեսանյութեր

Լրահոս