Սանդուն կոչ է արել մոլդովացի արտադրողներին պատրաստվել գնաճին
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կոչ է արել մոլդովացի արտադրողներին պատրաստվել ոչ միայն վառելիքի, այլև մյուս բոլոր ապրանքների գների աճին՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի հետևանքով առաջացած դժվարին էներգետիկ իրավիճակի պատճառով։
Մարտի 3-ին Մոլդովայի կառավարությունը էներգետիկ ճգնաժամի պատճառով 60 օրով բարձր պատրաստվածության ռեժիմ է հայտարարել։
«Այնտեղ (Մերձավոր Արևելքում – խմբ.) շատ են էներգառեսուրսները։ Եթե այս պատերազմը շարունակվի, ապա մենք կխոսենք ոչ միայն էներգառեսուրսների, այլև մյուս ապրանքների գների աճի մասին։ Մենք պետք է գիտակցենք, որ խնդիրը կարող է ավելի լուրջ դառնալ։ Մենք փորձում ենք որոշ պաշարներ խնայել, սակայն վառելիք չենք արտադրում և ամբողջությամբ կախված ենք ներմուծումից։ Կարծում եմ՝ տեղական արտադրողները պետք է պատրաստվեն վատ սցենարի, որը ենթադրում է ավելի բարձր գներ»,- Jurnal TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սանդուն։



