Էգոիզմ և հարգանքի պակաս. հայտնի են Ալոնսոյի՝ Ռեալից հեռանալու իրական պատճառները
Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն անձամբ է որոշել լքել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Պեպե Ալվարեսը։
Մարզչի հեռանալու մասին պաշտոնապես հայտնել էր «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը։ Կիրակի՝ հունվարի 11-ին, «սերուցքայինները» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում 2:3 հաշվով զիջել էին «Բարսելոնային»:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալոնսոն հեռանալու որոշում է կայացրել, քանի որ հյուծվել էր հանդերձարանում տիրող էգոիզմից և հարգանքի մշտական բացակայությունից, ինչն ավելի էր սրվել այս շաբաթվա ընթացքում։ Որպես երկրորդ պատճառ նշվում է վերջին ամիսներին ակումբի ղեկավարության կողմից աջակցության պակասը։
Հիշեցնենք, որ Ալոնսոն «Ռեալը» գլխավորում էր 2025 թվականի ամառվանից։ Մադրիդցիների մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ բաժանումը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։ «Սերուցքայինների» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել թիմի մեկ այլ նախկին խաղացող՝ Ալվարո Արբելոան։
Armsport
