Նախագահ Սերժ Սարգսյանը ապացուցել է, որ ՀՀ և Արցախի շահը պատվով սպասարկել է թե՛ պաշտոնական նամակներում, թե՛ բանակցություններում, և թե՛ հրապարակային ասուլիսներում. Էդուարդ Շարմազանով

«Ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի պայքարն է ինքնորոշման համար։ Դա բոլոր ժողովուրդների անքակտելի իրավունքն է։ Խնդիր լուծումն այդ իրավունքի հարգումն ու ապահովումն է. Սերժ Սարգսյան,օգոստոսի 10, 2016, – Ֆեյսբուքյան իր էջում Երրորդ Նախագահի խոսքերն է հիշեցրել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել,– Հ.Գ. Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին նամակ գրելուց ընդամենը 5 օր հետո ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսում հստակ հայտարարել է,որ Արցախի խնդրի լուծումը պետք է լինի ինքնորոշման իրավունքի ապահովման միջոցով։

Նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ ապացուցել է, որ ՀՀ և Արցախի շահը պատվով սպասարկել է թե՛ պաշտոնական նամակներում, թե՛ բանակցություններում, և թե՛ հրապարակային ասուլիսներում, ԵԱՀԿ ՄԽ երկիր ՌԴ նախագահի հետ համատեղ ասուլիսում։

Պատիվ էր և պատիվ է լինել նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական թիմի՝ Հանրապետական կուսակցության համեստ ներկայացուցիչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031