Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է. այս խայտառակ կալանքը հակասում է գրված ու չգրված նորմերին. Արամ Վարդևանյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«Իրավաբաններն ու փաստաբանները մշտապես հենվում են իրավունքի և օրենքի վրա, բայց այստեղ այդ հենարանները չկան։ Ի՞նչն է հստակ առկա՝ քաղաքական հետապնդում, քաղաքական վրեժխնդրություն, փաստացի ՀՀ-ում քաղաքական պատանդի կարգավիճակ ունեցող Սամվել Կարապետյան»,- ասաց Վարդևանյանը։

Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը՝ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ, Վարդևանյանն ապօրինի անվանեց։

«Կարելի է ուղղակի վերցնել Քրեական դատավարության օրենսգիրքը, նշել Սամվել Կարապետյանի անունն ու փակել Քրեական դատավարության օրենսգիրքը, որովհետև այն 177 օր շարունակ չի գործում»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով` քննչականն ու դատախազությունը համատեղ են գործում Սամվել Կարապետյանի գործով, բայց չեն կարողանում 1 փաստարկ ներկայացնել, թե Սամվել Կարապետյանն ինչու պետք է լինի կալանավորված։

Վարդևանյանը Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման համատեքստում անդրադարձավ նաև ՀԷՑ-ի հարցին։ Նա տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանը ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը կքննի գրավոր ընթացակարգով։ Ավելի վաղ իրենք դիմում են ներկայացրել, որ քննությունն իրականացվի բանավոր ընթացակարգով, աակայն ՍԴ-ն մերժել է նշված միջնորդությունը։

Տեսանյութեր

Լրահոս