Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Սերդար Բերդիմուհամեդովի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ. տեղեկացնում են նախագահականից:

«Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Թուրքմենստանի մշտական չեզոքության՝ 30-ամյակի կապակցությամբ, մաղթելով շարունակական զարգացում և առաջընթաց Թուրքմենստանին, ինչպես նաև բարօրություն ու խաղաղություն թուրքմեն ժողովրդին։

Սերդար Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Թուրքմենստանի համար կարևոր միջոցառմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ բարձրաստիճան փոխայցելություններն էական խթան են երկու երկրների հարաբերությունների ու համագործակցության ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ հաջորդ քայլերը։ Անդրադարձ է կատարվել պատմամշակութային ժառանգության պահպանության գործում համատեղ նախաձեռնությունների կարևորությանը։

Զրույցի ընթացքում շեշտվել է նաև էներգետիկ և հաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։

Կողմերը վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաև միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031