Բաժիններ՝

Կթույլատրվի՞ Իսրայելին մասնակցել 2026 թվականի «Եվրատեսիլ»-ին

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչներն այսօր և վաղը կքննարկեն 2026 թվականի մրցույթին Իսրայելի մասնակցության հարցը․ գրում է Euronews-ը։

Հիսունվեց երկրների հանրային հեռարձակողներից բաղկացած Եվրոպական հեռարձակողների միության (EBU) հրավիրած ժողովին բազմաթիվ երկրներ կոչ են անում թույլ չտալ Իսրայելին մասնակցել մրցույթին՝ Գազայում պատերազմի և 2025 թվականի մրցույթի քվեարկությանը ենթադրյալ միջամտության պատճառով։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Իսլանդիան, Իռլանդիան, Իսպանիան, Սլովենիան և Նիդեռլանդներն Իսրայելի մասնակցության դեպքում սպառնացել են բոյկոտել 2026 թվականի մրցույթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս