Բաժիններ՝

ԵՄ-ն Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում «հիբրիդային գրոհների» պատճառով

Եվրամիությունը լրացուցիչ սահմանափակող միջոցներ է պատրաստում Բելառուսի դեմ «հիբրիդային գրոհների» առնչությամբ:

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հեռախոսազրույցից հետո։

«Մենք նոր միջոցներ ենք պատրաստում պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում», – գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական հարթակում։Նա նշել է, որ իրադրությունը Բելառուսի հետ սահմանին վատթարանում է «Լիտվայի օդային տարածք մաքսանենգ ապրանքներով փուչիկների ներխուժման դեպքերի աճի ֆոնին»։

Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Բելառուսի կողմից նման «հիբրիդային գրոհները միանգամայն անթույլատրելի են»։

Նոյեմբերի 30-ին Վիլնյուսի օդանավակայանի օդային տարածքում ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել՝ օդանավակայանի ուղղությամբ շարժվող փուչիկների (օդերևութաբանական զոնդերի) մասին հաղորդագրությունների պատճառով։

Հոկտեմբերի 29-ին Լիտվայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել Բելառուսի հետ սահմանը մինչև նոյեմբերի 30-ը՝ օդային մաքսանենգության հետ կապված միջադեպերի պատճառով, որոնք բազմիցս հանգեցրել էին Վիլնյուսի օդանավակայանի երկնքի փակման։

Լույս նոյեմբերի 20-ի գիշերը Լիտվան վաղաժամկետ վերսկսել էր Բելառուսի հետ սահմանին տրանսպորտի անցումը, քանի որ երկրի իշխանություններն արձանագրել էին օդով մաքսանենգ ապրանքների տեղափոխման ծավալների զգալի կրճատում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031