Բաղրամյան պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Բաղրամյան պողոտայում` Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Լեռ Կամսարի փողոց խաչմերուկ, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ինչպես նաև Պռոշյան փողոցում՝ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Պռոշյան- Այգեձորի փողոցների խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը:

