Բաժիններ՝

Եվրոպան ակտիվորեն ներգրավված կլինի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրներն ակտիվ դեր կխաղան Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման գործում:

Այս մասին նա ասել է Ֆլորիդա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։ Լրագրողը Թրամփին հարց է ուղղել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման մասին։ 

«Մենք դրա շուրջ աշխատում ենք Եվրոպայի հետ։ Եվրոպան մեծապես ներգրավված կլինի դրանում», – ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Եվրոպան իսկապես սպասում է հակամարտության ավարտին։

Թրամփը նաև նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկը, որի շուրջ ուկրաինական կողմի հետ Ժնևում բանակցություններ են անցկացվել, 28 կետի փոխարեն այժմ ունի 22 կետ։

Ըստ Truth Social-ում Թրամփի գրառման՝ այն լրամշակվել է երկու կողմերի արած լրացումների հիման վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս