Բաժիններ՝

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Նոյեմբերի 22-ին` ժամը 4.50-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ինքնաթիռի ժամանումից հետո, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 33-ամյա տղամարդը:

Մայիսի 26-ից նա հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության ինտերպոլի կողմից` վստահության չարաշահման և կեղծիքի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս