Բաժիններ՝

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները հանդիպել են Աբու Դաբիում

ԱՄՆ բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը նոյեմբերի 24-ին Աբու Դաբիում հանդիպումներ է անցկացրել Ռուսաստանի պաշտոնյաների հետ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկի շուրջ։

Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Ռուսաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո, որոնց ընթացքում քննարկվել է 28 կետից բաղկացած ամերիկյան ծրագիրը։

Աղբյուրը հայտնել է, որ այս քննարկումները պետք է հիմք հանդիսանան ապագայում ավելի բարձր մակարդակով քննարկումների համար։

Պաշտոնյան հայտնել է, որ քննարկումները կշարունակվեն նոյեմբերի 25-ին։ BBC-ի աղբյուրն իր հերթին հաստատել է, որ ամերիկացի պաշտոնյաներն Աբու Դաբիում կհանդիպեն ռուսաստանցի պաշտոնյաների հետ։

Դրիսկոլն օրեր առաջ Կիևում բանակցություններ էր վարել Ուկրաինայի իշխանությունների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս