Դե բացատրե՛ք, հասկանանք՝ ինչպե՞ս է ստացվում, որ վտանգավոր ռեցեդիվով մեղադրյալի նկատմամբ ավելի մեղմ պատիժ է սահմանվում, քան Դավիթ Համբարձումյանի. փաստաբան
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ի պատասխան իշխանական թևի ներկայացուցիչների այն հայտարարություններին` իբրև ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, տրամաբանական հարց է ծագում.
Իսկ ո՞ նց է ստացվում, որ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԵՑԻԴԻՎՈՎ մեղադրյալի նկատմամբ (թիվ ԵՇԴ/0161/01/16 քրեական գործ) 2003թ. ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատարանի կողմից նշանակվում է անհամեմատ մեղմ պատիժ՝ 4 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկում, իսկ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նույն հոդվածով դատավոր Ժորա Չիչոյանը ՀԱՆԿԱՐԾ «իր ներքին համոզմունքով» որոշում է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում նշանակել։

Դե բացատրե՛ք, հասկանանք՝ ինչպե՞ս կարող է բացառիկ ծանրացնող հանգամանքի՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՌԵՑԻԴԻՎԻ առկայության և մեղմացնող հանգամանքի ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ դեպքում անձի նկատմամբ նշանակվել անհամեմատ մեղմ պատիժ, քան Մասիսի պաշտոնապես մոտ 15000 բնակիչների վստահությունը վայելող Դավիթ Համբարձումյանի նկատմամբ, ում խնամքին են նաև չորս անչափահաս երեխաները»:

