Բաժիններ՝

Ադրբեջանի և Իրանի ԱԳ ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ադրբեջանում այցով գտնվող Իրանի ԱԳ փոխնախարար Վահիդ Ջալալզադեին։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցությունն, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Իրանի ղեկավարների միջև շփումներն, առկա քաղաքական երկխոսությունը և միջխորհրդարանական կապերը կարևոր են երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման համար։ Նշվել է նաև, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը նպաստում է համագործակցության ընդլայնմանը։

Դիվանագետները հավելել են, որ այս տարի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ադրբեջան կատարած երկու այցերը լրացուցիչ խթան են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

Կողմերը քննարկել են քաղաքական, տնտեսական և առևտրային ոլորտներում, էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և կապի ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ նշելով, որ Ադրբեջանի և Իրանի կողմից իրականացվող մի շարք նախագծեր նշանակալի դեր են խաղում տարածաշրջանով անցնող տրանսպորտային միջանցքների զարգացման գործում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/norutyunner/212029/
ABC MEDIA © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս