Հրահանգել են՝ մի մարդու պես ներկա՞ գտնվել․ Նիկոլ Փաշինյանն է ելույթ ունենալու

168am-ը մի քանի օր է՝ խիստ հավաստի տեղեկություններ է ստանում, որ վարչական ապարատում հրահանգ է իջեցվել, որ նոյեմբերի 22-ին աշխատակիցները մի մարդու պես լինեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հրահանգը վերաբերում է ողջ պետական ապարատին՝ նախարարություններ, Ազգային ժողով, մարզպետարաններ, գյուղապետարաններ, նույնիսկ՝ Կենտրոնական բանկ, և այլն: Ասվել է՝ բոլորին ներկա-բացակա են անելու:

«Ասել են՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ինչ-որ միջոցառում է, խիստ զգուշացրել՝ բացականեր չլինեն, ով չի ներկայանա՝ թող դիմում գրի»,- մեզ հետ զրույցում նշել է նախարարության մի աշխատակից։

Նմանատիպ տեղեկություններ են մեզ փոխանցել նաև ԱԺ աշխատակազմի, նախարարությունների, անգամ՝ Կենտրոնական բանկի մի շարք աշխատակիցներ։

Կարդացեք նաև

Ավելին, մեզ հետ կապ հաստատած մի աշխատակից էլ ասել է, թե բաժնում տեղեկացրել է, որ ի վիճակի չէ այդ օրը ներկա գտնվել, սակայն բաժնի պետի մակարդակով հասկացրել են՝ պետք է լինես և վերջ։

Այս առնչությամբ 168am-ը հարցադրումներ է հղել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով․

«Կա՞ նման հրահանգ, եթե՝ այո, ինչո՞վ է պայմանավորված այս խիստ զգուշացումը։ Ի՞նչ միջոցառում է նախատեսվում նոյեմբերի 22-ին»։

Պատասխանները դեռ չենք ստացել․ ստանալուն պես՝ կհրապարակենք նաև Կառավարության ներկայացուցչի պարզաբանումը։

Տեսանյութեր

Լրահոս