Բաժիններ՝

Թրամփի պլանը ենթադրում է արևելյան Դոնբասի շրջանի վարձակալություն Ռուսաստանի կողմից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մշակված 28-կետանոց ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան պատերազմը դադարեցնելու դիմաց կարող է պարտադրված լինել իր արևելյան Դոնբասի շրջանը վարձակալության տալ Ռուսաստանին։ Այս մասին գրում է հեղինակավոր Telegraph պարբերականը և մի շարք հայտնի պարբերականներ ևս։

Ըստ պայմանների, Կիևը կպահպանի տարածքի իրավական սեփականությունը, սակայն Մոսկվան կստանա փաստացի վերահսկողություն և կվճարի վարձավճար՝ հաշվի առնելով, որ Դոնբասը հարուստ է օգտակար հանածոներով։

Բացի տարածքային զիջումից, պլանը նախատեսում է Ուկրաինայի բանակի կիսով չափ կրճատում, երկար հեռահարության հրթիռների և օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք, ինչպես նաև ԱՄՆ ռազմական օգնության դադարեցում։

Ուկրաինային կթույլատրվի բանակցել ԱՄՆ-ի և Եվրոպայի կառավարությունների անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք կօգնեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Ծրագրի համաձայն՝ ռուսերենը կդառնա պաշտոնական պետական լեզուներից մեկը։ Ուկրաինայի պաշտոնյաները մերժել են այս նախաձեռնությունը, իսկ Ռուսաստանը հերքում է, թե դրա մասին տեղեկություն ունի։ Աղբյուրները հայտնում են, որ Սպիտակ տունը ճնշում է գործադրում նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի վրա՝ համաձայնելու համար, քանի որ վարձակալության սխեման թույլ կտա շրջանցել Ուկրաինայի Սահմանադրության պահանջը՝ տարածքի զիջումը համապետական քվեարկության դնելու մասին։

Ըստ պարբերականի, այս գործարքի քննարկումներն են եղել պատճառը, որ գեներալ-լեյտենանտ Քիթ Քելոգը՝ Ուկրաինայում Թրամփի հատուկ բանագնացը, հայտարարել է իր հրաժարականի մասին։

Նշենք, որ մի շարք հեղինակավոր պարբերականներ պնդում են, որ Քելլոգը հունվարին կհեռանա զբաղեցրա պաշտոնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս