Blue Origin-ը կրկին հետաձգել է New Glenn ծանր հրթիռի մեկնարկը
Ամերիկյան Blue Origin ավիատիեզերական ընկերությունը, որը պատկանում է Amazon ընկերության հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսին, կրկին հետաձգել է New Glenn ծանր կրող հրթիռի մեկնարկը։
Հրթիռի առաջին մեկնարկը նախատեսված էր նոյեմբերի 9-ին, սակայն այն չեղարկվել էր վատ եղանակային պայմանների պատճառով։ New Glenn հրթիռն առաջին անգամ պետք է մերձերկրային ուղեծիր դուրս բերեր երկու զոնդ։ Զոնդերը NASA-ի պատվերով մշակել էր Rocket Lab մասնավոր ընկերությունը։ Դրանք պետք է ուղարկվեին Մարսի մոտ՝ ուսումնասիրելու Կարմիր մոլորակի մոլորակի կլիմայի պատմությունը։
Ակնկալվում է, որ զոնդերը, որոնք հրթիռը պետք է բարձրացնի տիեզերք, կստեղծեն Մարսի մագնիսական դաշտերի, վերին մթնոլորտի և իոնոլորտի առաջին եռաչափ քարտեզը։ Դրանք կուսումնասիրեն Մարսի շուրջը գտնվող մերձմոլորակային տարածությունը և կբացատրեն, թե ինչպես է տեղի ունեցել դրա վրա մթնոլորտի և ջրի կորուստը։

