Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում կան ադրբեջանական հողեր, բայց իր ասածն ապացուցող իրավական հիմքերին ծանոթ չի
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե «գաղտնիք չէ», որ ՀՀ անկախությանը նախորդող շրջանում ՀՀ տարածքում եղել են կոնկրետ գյուղեր, որտեղ ադրբեջանցիներ են ապրել։
«Այդ գյուղերի մի մասն Իջևանի շրջանում են, և ես այդ գյուղերի միջով անցել-գնացել եմ, ես չեմ կարող ասել, որ բնության մեջ նման բան չի եղել: Այո, այդտեղ ադրբեջանցիներ են ապրել»,- ասաց նա:
Հակադարձմանը՝ Արցախում էլ էին հայեր ապրում, Փաշինյանն արձագանքեց.
«Սինգապուրում էլ են հայեր ապրել, շատ տեղեր են ապրել և ապրում: Ես խոսում եմ սահմանազատման գործընթացի մասին: Իսկ հիմքերի ուսումնասիրություններ փոխադարձաբար չեն եղել, որովհետև այդտեղ միայն անկլավների թեման չի, ուրիշ թեմաներ էլ կան:
Իմ պնդմամբ, ես նկատի ունեմ, որ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածքային ամբողջականությունները պատկերացնելով, ունենք խնդիր՝ և՛ իրենց տարածքներն են օկուպացիայի ներքո, և՛ մեր տարածքներն են օկուպացիայի ներքո որոշակի»:
Մանրամասները՝ տեսանյութում

