Էրդողանը և Կոբախիձեն քննարկել են ինքնաթիռի վթարի վայրում փրկարարական աշխատանքները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննարկել են երեքշաբթի Վրաստանում թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի վթարից հետո որոնողական-փրկարարական աշխատանքների վերջին զարգացումները. հաղորդում է Anadolu-ն։
Հեռախոսազրույցի ընթացքում Կոբախիձեն ցավակցություն է հայտնել վթարի հետևանքով զինվորների մահվան կապակցությամբ, հաղորդում է Թուրքիայի հասարակայնության հետ կապերի վարչությունը թուրքական NSosyal սոցիալական ցանցում։
Էրդողանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Կոբախիձեին ցավակցության և աջակցության համար։



