Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է Թրամփի փեսայի հետ
Նոյեմբերի 10-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ, ով աշխատում է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակ, գրում է The Times of Israel-ը:
Քուշները նախկինում Նեթանյահուի հետ հանդիպել էր հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆի ուղեկցությամբ։ Իսրայելի վարչապետի գրասենյակի խոսնակն այդ ժամանակ նշել էր, որ հանդիպումը շատ լավ է անցել։

