Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 90-ը
Ֆիլիպիններում «Կալմաեգի» թայֆունի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 90-ը. հաղորդում է Agence France-Presse գործակալությունը՝ հղում անելով ֆիլիպինյան Սեբուի նահանգի ներկայացուցիչ Ռոն Ռամոսին։
Ավելի վաղ Ֆիլիպինների քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել էր թայֆունի պատճառով 66 մարդու մահվան մասին, ևս 26-ն անհետ կորած են։ Գերատեսչության տվյալներով՝ զոհերի մեծ մասին գտել են Սեբուում, Արևմտյան Վիսայի, Արևելյան Վիսայի տարածաշրջաններում և Նեգրոս կղզում։

