Բաժիններ՝

Միջուկային զենքի փորձարկումները թուլացնում են միջազգային անվտանգությունը․ Գրոսի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկումներ անցկացնելու որոշումը թուլացնում է անվտանգության և խաղաղության միջազգային համակարգը, ինչպես նաև ցույց է տալիս լարվածության աճը։

Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։«Կարծում եմ՝ սա թուլացնում է խաղաղության համակարգը, հնարավոր է՝ նաև չտարածման համակարգը։ Սա առկա խորը ճգնաժամի դրսևորում է», – նշել է նա։Գրոսին նաև կասկածի տակ է դրել Թրամփի այն պնդումների իսկությունը, որ Ռուսաստանը և Չինաստանն անցկացնում են «գաղտնի» միջուկային փորձարկումներ։ 

«Ես չգիտեմ՝ սա ճիշտ է, թե ոչ, բայց ինչ վերաբերում է ավանդական փորձարկումներին, մենք ունենք միջազգային մոնիթորինգի համակարգ, որը ստեղծվել է միջուկային փորձարկումների արգելման մասին պայմանագրի համաձայն և վերահսկվում է մեզ մտերիմ իտալական կազմակերպության կողմից, որը պատասխանատու է միջուկային փորձարկումների արգելման համար և կարող է անմիջապես գրանցել նման իրադարձությունները։ Ամեն դեպքում, փորձարկում փորձարկման հետևից, հրթիռ հրթիռի հետևից լավ նորություն չէ», – հայտարարել է Գրոսին։

Նա նաև նշել է, որ ամերիկյան հայտարարություններն անորոշություն են պարունակում առաջարկվող փորձարկումների տեսակի վերաբերյալ՝ արդյոք դրանք կներառեն միջուկային պայթյուններ, թե պարզապես արձակումներ:Այս համատեքստում նա կոչ է արել պաշտպանել միջուկային զենքի չտարածման ռեժիմը և «վերականգնել ՄԱԿ-ի դերը խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման գործում»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր Պենտագոնին անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումներ՝ նշելով, որ Ռուսաստանը և Չինաստանը միջուկային զենքի փորձարկումներ են անցկացնում: ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն ավելի ուշ պարզաբանել է, որ խոսքն իրական պայթյունների մասին չէ, այլ ատոմային պայթյուն սկսելու համար անհրաժեշտ բաղադրիչների փորձարկման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930