«Ես նման եմ մարդու, ով կարող է փախչե՞լ. սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ». Սերժ Սարգսյան

Հակակոռուպցիոն դատարանում՝ հրատապության կարգով քննվում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու՝ հանրային մեղադրողի միջնորդությունը:

Դատական կարճ նիստից հետո Երրորդ նախագահի պաշտպանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ կիրառվել է գրավ, բացակայության արգելքը մերժվել է:

Դատական նիստից հետո լրագրողները Երրորդ նախագահից հետաքրքրվեցին՝ ըստ Դատախազության, ինքը պատրաստվում է լքել Հայաստանը և չվերադառնալ, ինչպե՞ս կմեկնաբանի, Սերժ Սարգսյանը կարճ պատասխանեց.

«Ի՞նչ մեկնաբանություն պետք է լինի, ձեզ թվում է՝ ես նման եմ մարդու, ով կարող է փախչե՞լ։ Նույնիսկ եթե ես վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ գնա, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ։ Իմ երկիրն է, ես իմ երկրից ո՞ւր պետք է փախչեմ։

Կարդացեք նաև

Իրենց ներկայացրած օպերատիվ տվյալներով ես վաղուց արդեն փախած պետք է լինեի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս