Բաժիններ՝

Լինո՞ւմ է, որ հոգևորականը սխալ խորհուրդ է տալիս

Հարց քահանային

– Լինո՞ւմ է, որ հոգևորականը սխալ խորհուրդ է տալիս։

– Հոգևորականը մարդ է և կարող է երբեմն սխալվել: Սակայն մենք ընդունում ենք, որ անհատական խոստովանության ժամանակ երկու անձ չէ, որ ներկա են:

Զրույցի ընթացքում Աստծո ներկայությունը կա: Աստծո ներգործությունը հոգևորականի միջոցով փոխանցվում է ապաշխարողին: Խոստովանողի առաքինությունը ապաշխարության մեջ է, և եթե նա պարզամտությամբ կատարի խոստովանահոր խրատը, Աստված օգնական կլինի նրան, կլսի նրա աղոթքները և դա նրան արդարություն կհամարվի, ինչպես Աբրահամին, որ առանց երկմտության Աստծո հրամանին հնազանդվելով՝ կամենում էր զոհել իր զավակ Իսահակին:

Կարդացեք նաև

Օրհնությամբ՝ Տ. Գարեգին աբեղա Հարությունյան

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս