Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի հրապարակման առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի հրապարակման առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
«Տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)»,- Tert.am-ին հայտնեցին ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ:
Երեկ հայտնի է դարձել նաև, որ ՔԿ-ն ստացել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ:
Օրերս մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ՝ թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանցագործության վերաբերյալ հաղորդում էր ուղարկել դատախազություն՝ նշելով. «Առերևույթ հանցագործություն է, սրբազանի անձնական կյանքի գաղտնիության կոպիտ խախտում»:

