ԱՄՆ դեսպանը պատմել է Մելանյա Թրամփի՝ Պուտինին ուղղված նամակի արդյունքների մասին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հայտարարել է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը հանգեցրել է մի քանի ընտանիքների արագ վերամիավորմանը, հաղորդում է РИА Новости-ն:
«ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը, ով Ռուսաստանի նախագահին դիմել էր հակամարտության գոտում անչափահասների ճակատագրին լիարժեք ուշադրություն դարձնելու խնդրանքով, իր շնորհակալությունն է հայտնել ռուսական կողմին՝ օբյեկտիվ և մանրամասն տեղեկատվություն տրամադրելու պատրաստակամության համար:
Այս համագործակցության շնորհիվ յոթ երեխաներ վերամիավորվել են իրենց ընտանիքների հետ Ուկրաինայում, իսկ մեկ աղջիկ վերադարձել է Ռուսաստան»,- ասել է Դարչիևը:

