Բաժիններ՝

Բրյուսելը եվրաինտեգրումն օգտագործում է քաղաքական նպատակներով. Վրաստանի ԱԳՆ

Դժվար է Բրյուսելից օբյեկտիվ և դրական գնահատականներ ակնկալել, քանի որ ինտեգրման հարցը Եվրամիության քաղաքական գործիք է, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին՝ Եվրահանձնաժողովի ընդլայնման վերաբերյալ զեկույցի մասին խոսելիս, որի հրապարակումը նախատեսված է նոյեմբերի 9-ին՝ Report-ի փոխանցմամբ:

«Ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ եվրաինտեգրման հետ կապված բոլոր հարցերը Բրյուսելի կողմից շահագործվում և գործիքավորվում են քաղաքական նպատակներով: Ես չեմ բացառում, որ այս զեկույցը նույնպես կդառնա դրա ինչ-որ մի գործիք», – ասել է նա:

Բոչորիշվիլիի խոսքով՝ Բրյուսելն ավելի քիչ է հակված օբյեկտիվորեն գնահատել Վրաստանում տեղի ունեցող գործընթացները, ուստի զեկույցում դրական գնահատականներ չի սպասում։

Արտգործնախարարը հավելել է, որ Վրաստանը բարեխղճորեն կատարում է իր միջազգային պարտավորությունները և ԵՄ-ից շնորհակալական նամակ է ստացել կատարված աշխատանքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս