 
                        58-ամյա տղամարդը հայտնաբերվել է
 
                                    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Չեխովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ 58-ամյա մի տղամարդ:
Նա հոկտեմբերի 8-ից Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
58-ամյա մի տղամարդը ներկայացվել է Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժին։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        